Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
25-08-2026 16:06 Հայաստան Հասարակություն
Երևանում օգոստոսի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 27-28-ը՝ երեկոյան ժամերին, 29-30-ը՝ գիշերը և կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։
Հանրապետության տարածքում օգոստոսի 25-ի և 26-ի երեկոյան ժամերին, 27-30-ը՝ գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-30-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ