Կա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Կա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը

25-08-2026 16:42 Հայաստան Քաղաքականություն
Կա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը
armtimes.com  «Կա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք»:
 
Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Փաշինյանը՝ դիմելով ընդդիմությանը։
 
Անդրադառնալով ընդդիմադիրների քննադատությանը, թե իշխանությունը լեգիտիմ չէ, Նիկոլ Փաշինյանը նախ հիշեցրել է, որ ժողովրդին կոչ է արել դուրս գալ փողոց և հեղափոխություն անել, եթե համաձայն չէ գործող իշխանության հետ, կամ եթե կարծում է, որ իշխանությունը լեգիտիմ չէ:
 
«Լեգիտիմության խնդիր այս մարդիկ ունեն, իրենք այս դահլիճում տիրոջ կարգավիճակ չունեն, իրենք հասկանում են՝ տնվոր են՝ գործուղված ինչ-որ միսիայի համար: Իրադարձությունն արագ է զարգանում, չի գալիս հանձնարարականը՝ ինչ անեն, չեն կողմնորոշվում, գնում են-գալիս են:
 
Բայց սա իրենց պրոբլեմը չէ, մեր պրոբլեմն է, սա ՀՀ պրոբլեմն է: Կարծում եմ՝ սա է ընտրությունը՝ կա՛մ մանդատները վայր դրեք և զվաղվեք հեղափոխությամբ, կա՛մ եկե՞լ եք, նստե՛ք, աշխատե՛ք: Չեմ կարծում՝ ամեն բառի վրա նեղանալ գնալն ուժեղության նշան է»,- ասել է նա՝ նկատի ունենալով ինչ-ինչ հարցերում անհամաձայնության հետևանքով ընդդիմության ներկայացուցիչների ԱԺ դահլիճը լքելը:
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 71 անգամ