Դավաճանի սովորական գործելաոճն է. պատճառը՝ «չկզել»-ն է, պատրաստ ենք այս ամեն ինչին․ Լևոն Քոչարյան
25-08-2026 16:47 Հայաստան Քաղաքականություն
armlur.am Առավոտյան ժամը 07:00-07:10-ի սահմաններում իրավապահները խուզարկություն իրականացնելու նպատակով այցելել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարան։ ը։
Նրա խոսքով՝ տեղի ունեցածը «դավաճանի սովորական գործելաոճն է»։ Լևոն Քոչարյանը նշել է, որ խուզարկության պատճառը երեկվա իր ելույթը չէ, քանի որ նման ելույթներ ինքը նախկինում ևս ունեցել է։
«Պատճառը՝ չկզելն է, պատրաստ ենք այս ամեն ինչին»,- ասել է նա։
Նշենք, քիչ առաջ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանքներով։
Հակակոռուպցիոն կոմիտեում Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է, արձանագրվել է արյան բարձր ճնշում, ինչից հետո նրան շտապօգնությամբ տեղափոխել են հիվանդանոց՝ հետազոտության նպատակով։