55 կգ քաշային Նարեկ Դավթյանը դարձել է Էկվադորի Գուայակիլ քաղաքում ընթացող ձյոդոյի աշխարհի պատանեկան առաջնության փոխչեմպիոն:
Հայ ձյուդոիստը հաղթել է իտալացի Էրիկո Պետրոսինոյին, Եվրոպայի գործող չեմպիոն, ֆրանսիացի Ժյուլ Բակին, Ադրբեջանի ներկայացուցիչ Իբրահիմ Թալիբովին և ուկրաինացի Վիտալի Լիխոլյադին ու դուրս եկել եզրափակիչ, որտեղ պարտվել է ամերիկացի Սեբաստիան Տերանին և դարձել արծաթե մեդալակիր: 50 կգ քաշային Կարեն Նավասարդյանը և 60 կգ քաշային Նարեկ Նահապետյանը հաղթանակով մեկնարկելուց հետո պարտվել են ու ավարտել ելույթները: