Սևանա լճի ափին անցկացվում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնը
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Սևանա լճի ափին անցկացվում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնը

22-08-2026 14:08 Հայաստան Հասարակություն
Սևանա լճի ափին անցկացվում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնը
Սևանա լճի ափին՝ Sevan Festival City-ի տարածքում, անցկացվում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնը՝ միավորելով երիտասարդ երաժշտախմբերին, կենդանի երաժշտության սիրահարներին և ոլորտի ներկայացուցիչներին մեկ հարթակում։
 
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի տարածքում, ծանոթացել վրանային հատվածին, ապա խարույկի շուրջ զրուցել մրցույթ-փառատոնի մասնակիցների հետ։ Նրան ուղեկցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
 
Փառատոնի եզրափակիչի օրը՝ օգոստոսի 22-ին, հաղթողները կորոշվեն ինչպես պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականների, այնպես էլ ներկա հանդիսատեսի քվեարկության արդյունքներով։
Նոյյան տապան   |   Հասարակություն

Կարդացել են 75 անգամ