Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ

07-10-2026 12:06 Հայաստան Քաղաքականություն
Տառաչափ՝
Լսել նյութը 🎙️ Անահիտ (AI) 00:00 / 01:10
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
 
tert.am. «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երկրների ԱԳ նախարարների հաջորդ նիստի անցկացման վայրը պետք է որոշեն Ադրբեջանն ու Հայաստանը, Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
 
«Այն հարցի շուրջ, թե որտեղ կկայանա «3+3»-ի մասնակից երկրների նախարարների հաջորդ նիստը, այժմ պետք է որոշում կայացնեն Բաքուն և Երևանը։ Պատրաստ ենք գործընկերներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել», - ասել է Կալուգինը գործակալությանը։
 
Կալուգինը նաև հայտնել է ձևաչափի ներսում գործնական փոխգործակցության ընդլայնման մասին։ Մասնավորապես, հունիսին Սանկտպետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում մեկնարկել է «3+3»-ի փորձագիտական «ուղին», որին մասնակցել են քաղաքագետներ տարածաշրջանի բոլոր վեց երկրներից, այդ թվում՝ Վրաստանից։
 
«Հոկտեմբերին Մոսկվայում՝ «Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային ֆորումի հարթակում, նախատեսվում է ձևաչափի շրջանակում առաջին հանդիպումը՝ էներգետիկ համագործակցության հարցերով», - հստակեցրել է դիվանագետը։
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն
Կիսվել նյութով
Telegram Viber WhatsApp Facebook X

Կարդացել են 16 անգամ
📻 Ռադիո