Արգելանք է կիրառվել Գագիկ Ծառուկյանին պատկանող 488 շարժական գույքի նկատմամբ

07-10-2026 13:24 Հայաստան Իրավունք, օրենք, հասարակություն
Տառաչափ՝
Լսել նյութը 🎙️ Անահիտ (AI) 00:00 / 02:29
Արգելանք է կիրառվել Գագիկ Ծառուկյանին պատկանող 488 շարժական գույքի նկատմամբ
 
Sputnik. Արգելանք է կիրառվել նաև Ծառուկյանի առանձնատանն անցկացված խուզարկության արդյունքում հայտնաբերված խոշոր չափի դրամական միջոցների և թանկարժեք զարդերի նկատմամբ։
 
Արգելանք է կիրառվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող անշարժ և շարժական գույքի, նրա հետ փոխկապակցված իրավաբանական կազմակերպությունների բաժնեմասերի, բաժնետոմսերի և գույքի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։
 
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում Հակակոռուպցիոն դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում արգելանք է կիրառվել պարտապան Գ․Ծ․-ին պատկանող շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի, 33 տրանսպորտային միջոցի, և 27 տարբեր ընկերություններում առկա բաժնեմասերի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված 40 իրավաբանական կազմակերպությունների բաժնեմասերի և բաժնետոմսերի, ինչպես նաև վերջիններիս պատկանող գույքերի նկատմամբ»,– ասված է հաղորդագրությունում։
 
Արգելանք է կիրառվել նաև Ծառուկյանի առանձնատանն իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերված խոշոր չափի դրամական միջոցների և թանկարժեք զարդերի վրա։
 
«Պարտապանին պարտավորեցրել են նաև չկատարել որևէ գործողություն հայտնաբերված և արգելադրված գույքերի ապօրինի տնօրինման ուղղությամբ»,– նշում է ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։
 
Մեկ այլ կատարողական վարույթի շրջանակում արգելվել է սեփականատիրոջ փոփոխություն կատարել Սևանա լճի ափամերձ տարածքում Ծառուկյանին պատկանող գտնվող անշարժ գույքի և շինությունների նկատմամբ, ինչպես նաև նշված գույքի փաստացի վիճակը վատթարացնող ապօրինի որևէ գործողություն։
 
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
 
Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
 
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
 
 
Նոյյան տապան   |   Իրավունք, օրենք, հասարակություն
Կիսվել նյութով
Telegram Viber WhatsApp Facebook X

Կարդացել են 9 անգամ
📻 Ռադիո