Անցած տարվա համեմատ հայկական ծագման արտադրանքի՝ դեպի ԵՄ արտահանումն ավելացել է ավելի քան 69 տոկոսով. Պապոյան

07-10-2026 19:43 Հայաստան Տնտեսություն
Տառաչափ՝
Լսել նյութը 🎙️ Անահիտ (AI) 00:00 / 01:04
Անցած տարվա համեմատ հայկական ծագման արտադրանքի՝ դեպի ԵՄ արտահանումն ավելացել է ավելի քան 69 տոկոսով. Պապոյան
1lurer.am Անցած տարվա համեմատությամբ հայկական ծագման արտադրանքի՝ դեպի ԵՄ արտահանումն ավելացել է ավելի քան 69 տոկոսով: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արաքսյա Վարդանյանի հարցին, թե ինչ արդյունք կա դեպի ԵՄ ապրանքների արտահանման առումով:
 
«Հունվար-օգոստոս ժամանակահատվածում Հայաստանը շուրջ 70 տոկոսով ավելի շատ հայկական ծագման արտադրանք է արտահանել ԵՄ, քան անցած տարի: Ծավալը շատ մեծ էր, բազմազան ուղղություններ կային, բայց նաև գյուղատնտեսական ապրանքները և գյուղատնտեսական արտադրանքն իրենց տեղն ունեն…
 
Ի՞նչ իրավիճակ էր մայիսին. հատկապես ընդդիմությունը կատաստրոֆա էր կանխատեսում, բայց փաստացի ունենք իրավիճակ, որ ՀՀ ամբողջ գյուղմթերքը մթերված է՝ կա՛մ արտահանված է, կա՛մ տեղական շուկայում սպառված է, և սա, իհարկե, մեր քաղաքականությունների արդյունքն է»,- ասաց նախարարը:
Նոյյան տապան   |   Տնտեսություն
Կիսվել նյութով
Telegram Viber WhatsApp Facebook X

Կարդացել են 23 անգամ
📻 Ռադիո