ԿԱԼԿԱԹԱՅՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ԼԵՎՈՆ ԹՈՔՄԱՋՅԱՆԻ<br /> ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ <br />
AM RU EN WA FR
էէ

ԿԱԼԿԱԹԱՅՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ԼԵՎՈՆ ԹՈՔՄԱՋՅԱՆԻ
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

11-10-2004 20:15 Հնդկաստան Մշակույթ
ԿԱԼԿԱԹԱ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 9-ին Հնդկաստանի Կալկաթա քաղաքի հայոց Սբ. Նազարեթ եկեղեցուն կից Մարդասիրական վարժարանի ցուցասրահում բացվել է քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի ստեղծագործությունների եռօրյա ցուցահանդեսը: Ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության, ցուցահանդեսի բացումը կատարել է Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Բայբուրդյանը: Ներկա էին Կալկաթայի արվեստի աշխարհի եւ հայ համայնքի ներկայացուցիչներ: Քանդակագործ Թոքմաջյանը Հնդկաստանում է գտնվում հայկական առաջին պարբերականի` «Ազդարարի» հրատարակության 210-ամյա հոբելյանի առիթով Կալկաթայում Հարություն քահանա Շմավոնյանի կիսանդրու կերտման կապակցությամբ: Այդ ծրագրի նախաձեռնությամբ է հանդես եկել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը: Հարություն Շմավոնյանի կիսանդրու հանդիսավոր բացումը տեղի կունենա այս տարվա վերջին:
Նոյյան տապան   |   Մշակույթ

 

 

Կարդացել են 39 անգամ