Գևորգ Պապոյանը և ՎԶԵԲ-ի գործադիր տնօրենը մտքեր են փոխանակել համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ
24-09-2026 18:53 Հայաստան Տնտեսություն
Տառաչափ՝
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության առանցքային ուղղություններին և դրանց շրջանակում ՎԶԵԲ-ի ներգրավվածությանն առնչվող հարցեր։
Մտքեր են փոխանակվել համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։
Հայաստանից արտահանման դիվերսիֆիկացման և նոր շուկաներ մուտք գործելու համատեքստում Գևորգ Պապոյանն առաջարկել է շարունակել քննարկումները ՎԶԵԲ–ԵՄ-ի ՓՄՁ աջակցության գործիքները Հայաստանի արտահանման ռազմավարությանը և արդյունաբերական առաջնահերթություններին առավել սերտորեն համապատասխանեցնելու շուրջ։
Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը և առաջ մղել համագործակցության օրակարգը։