Գևորգ Պապոյանը Տուրիզմի հայկական ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները
28-09-2026 16:36 Հայաստան Տնտեսություն
Տառաչափ՝
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի ներկայացուցիչներին։
Հանդիպման մեկնարկին Գևորգ Պապոյանը ներկայացրել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահ Անուշիկ Ավետյանին։
Քննարկվել են միջազգային շուկաներում Հայաստանի զբոսաշրջային գրավչության և ճանաչելիության բարձրացման, ինչպես նաև Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները, ոլորտում իրականացվող օրենսդրական կարգավորումներն ու ներգնա զբոսաշրջության ներուժի լիարժեք իրացման վերաբերյալ հարցեր։
Առանձին անդրադարձ է կատարվել ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ նախաձեռնություններին և ֆեդերացիայի հետ համագործակցության խորացման հնարավորություններին։