ՀՀ Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա

01-10-2026 12:01 Հայաստան Տնտեսություն
Տառաչափ՝
ՀՀ Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա
 
Հայկական ժամանակ. Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 1-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին։
 
Նախագծով 2027 թվականի պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրլն 603,8 մլրդ դրամ, ծախսերը՝ 4 տրլն 72 մլրդ դրամ, իսկ պակասուրդը՝ 468,2 մլրդ դրամ։
 
2026 թվականին պաշտպանության ոլորտի համար առանձին նախատեսված է եղել 566 միլիարդ դրամ, իսկ 2027 թվականի պետական բյուջեի նախագծով պաշտպանական ոլորտին նախատեսվում է հատկացնել 613 միլիարդ դրամ։
 
Այսպիսով, մեկ տարվա ընթացքում պաշտպանական ծախսերը նախատեսվում է ավելացնել 47 միլիարդ դրամով, կամ մոտ 8.3 տոկոսով:
 
 
 
 
Նոյյան տապան   |   Տնտեսություն
Կիսվել նյութով
Telegram Viber WhatsApp Facebook X

Կարդացել են 28 անգամ
📻 Ռադիո