Իսլամական երկրներին միասնություն է անհրաժեշտ անվտանգությունն ապահովելու համար. Փեզեշքիան
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Իսլամական երկրներին միասնություն է անհրաժեշտ անվտանգությունն ապահովելու համար. Փեզեշքիան

27-08-2026 17:19 Իրան Քաղաքականություն
Իսլամական երկրներին միասնություն է անհրաժեշտ անվտանգությունն ապահովելու համար. Փեզեշքիան
tert.am  Իսլամական երկրներին միասնություն է անհրաժեշտ անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
 
«Իսլամական ազգը չի հասնի անկախության և արժանապատիվ կյանքի այլ կերպ, քան համագործակցության և համախմբման միջոցով: Միասնությունը՝ հիմնված ճշմարտության, արդարության և փոխադարձ պատասխանատվության վրա, այն է, ինչն ամենից շատն անհրաժեշտ այժմ իսլամական երկրներին»,- հայտարարել է քաղաքական գործիչը:
 
Փեզեշքիանը ելույթ է ունեցել Թեհրանում Իսլամական միասնության 40-րդ միջազգային կոնֆերանսի բացմանը, որը, նրա խոսքով, անցնում է բացառիկ հանգամանքներում։ Իր ելույթում նա ընդգծել է, որ ոչ մի իսլամական երկիր չպետք է դառնա մյուսի դեմ ագրեսիայի հարթակ։
 
«Իրանն օգտվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իր դեմ սանձազերծված պատերազմից պաշտպանվելու իր օրինական իրավունքից, բայց դա չի նշանակում նրա թշնամությունը մուսուլման հարևանների նկատմամբ»,- նշել է նա։
 
Իրանի նախագահի խոսքով՝ Իրանը այժմ խոցելի վիճակում չէ և գիտի, թե ինչպես պաշտպանվել։
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 78 անգամ