44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողի մորը տուգանել են․ ինչո՞ւ արտոնությունը չի գործել
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողի մորը տուգանել են․ ինչո՞ւ արտոնությունը չի գործել

27-08-2026 19:43 Հայաստան Մեկնաբանություն
44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողի մորը տուգանել են․ ինչո՞ւ արտոնությունը չի գործել

Երևանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«44-օրյա պատերազմի մասնակից, պատերազմի հետևանքով առաջին կարգի հաշմանդամություն ստացած Էրիկ Գասպարյանի մայրիկին հասարակական տրանսպորտից օգտվելիս՝ տուգանելու դեպքը վերջին օրերին քննարկվում է սոցիալական ցանցերում։ Այս առիթով կարևոր ենք համարում ներկայացնել դեպքի փաստական և իրավական հանգամանքները։

Երևանի ավագանու սահմանած կարգով, հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու արտոնությունը սոցիալական աջակցության միջոց է և տրամադրվում է կոնկրետ շահառուին՝ նրա տվյալների հիման վրա։ Գործող կարգավորմամբ, այդ արտոնությունը չի տարածվում շահառուին ուղեկցողի կամ ընտանիքի անդամի վրա։ Այս դեպքում տուգանքը կիրառվել է այն պատճառով, որ արտոնյալ երթևեկության իրավունքն օգտագործել է ոչ թե շահառուն, այլ նրան ուղեկցողը, ինչը վարչական իրավախախտում է և այդ հիմքով է կազմվել տուգանքի արձանագրությունը:  
 
Տուգանքը մարված է: 
 
Որպեսզի հետագայում նման իրավիճակներ չառաջանան, քննարկվում է հաշմանդամություն ունեցող անձանց օգնականների կամ ուղեկցողների համար հասարակական տրանսպորտից արտոնյալ կամ անվճար օգտվելու հնարավորություն նախատեսող նախագիծը՝ որոշ դեպքերում նաև՝ նրանց ուղեկցող ընտանիքի անդամների համարէ»:
Նոյյան տապան   |   Մեկնաբանություն

Կարդացել են 89 անգամ