ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա՝ Տեսչական մարմնի Էներգետիկայի և էներգասպառման ոլորտի մասնագետների կողմից ստուգում և վերստուգում է իրականացվել ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Վասիլյան 60 հասցեում շահագործվող «Ռ-Լ-Ն-Դ էներջի» ՍՊ ընկերությանը պատկանող գազալցակայանի էներգատեղակայանքներում։
Տեսչական մարմնի Էներգետիկայի և էներգասպառման ոլորտի մասնագետների կողմից իրականացված էլեկտրատեղակայանքի և գազատեղակայանքի վերստուգման արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են տեխնիկական կանոնների և շահագործման անվտանգության պահանջների այնպիսի կոպիտ խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում մարդկանց կյանքի, գույքի, և շրջակա միջավայրի համար։
Ուստի, ելնելով վերոգրյալից՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է որոշում, համաձայն որի ամբողջությամբ դադարեցվել է Տավուշի մարզի Իջևան քաղաքի Վասիլյան 60 հասցեում գտնվող գազալցակայանի տարածքում գործող էներգատեղակայանքի շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։