Բաքուն հորդորել է Մոսկվային ապահովել դիվանագիտական աշխատողների անվտանգությունը
27-08-2026 19:35 Քաղաքականություն
armtimes.com Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Ռուսաստանում Բաքվի դեսպանության հյուրատան մոտ տեղի ունեցած միջադեպը՝ նշելով, որ օգոստոսի 27-ին անհայտ անձինք սադրիչ բնույթի պատկերներ են տեղադրել կառույցի դիմաց:
Գերատեսչությունը կոչ է արել ռուսական կողմին՝ հետաքննել միջադեպը և միջոցներ ձեռնարկել հետագայում նման դեպքերը կանխելու համար։
«Չենք բացառում, որ տեղի ունեցածի նպատակն է արհեստականորեն լարվածություն ստեղծել երկկողմ հարաբերություններում: Միջադեպը կարող է լինել վերջին շրջանում ռուսական մի շարք լրատվամիջոցների հակաադրբեջանական արշավի մի մասը»,- ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Բաքուն հորդորել է Մոսկվային կատարել ստանձնած պարտավորությունները և ապահովել դիվանագիտական աշխատողների անվտանգությունը: