Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ

27-08-2026 18:38 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ։
 
Լիլիթ Մակունցը բարձր է գնահատել ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի դերը Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքների համակարգման և ՀՀ Կառավարության առաջնահերթություններին համահունչ ծրագրերի իրականացման գործում։
 
Հանդիպմանը քննարկվել են համայնքների զարգացման, տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ինտեգրման, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում ընթացիկ համագործակցությունն ու հետագա անելիքները։
 
Կողմերը կարևորել են Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը՝ ընդգծելով երկկողմ սերտ համագործակցության փաստը:
 
 
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 58 անգամ