Եթովպիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Եթովպիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

27-08-2026 19:16 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Եթովպիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Եթովպիայի արտաքին գործերի նախարար Գեդեոն Տիմոթեոսը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։
 
«Ցանկանում եմ օգտվել առիթից՝ վերահաստատելու այն կարևորությունը, որ մենք տալիս ենք Եթովպիայի և Հայաստանի միջև ձևավորված երկարամյա ու բարեկամական հարաբերություններին։ Վերջին տարիներին մեր երկկողմ հարաբերություններն ու դիվանագիտական շփումները շարունակել են խորանալ և ընդլայնվել՝ արտացոլելով երկու երկրների փոխադարձ հանձնառությունը։ Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր հարաբերությունները կշարունակեն առաջընթաց գրանցել երկկողմ և բազմակողմ համագործակցության բոլոր ոլորտներում, մասնավորապես՝ ներդրումների, առևտրի, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում»,- ասվում է ուղերձում։
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 87 անգամ